HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրիշա Վիրաբյանն ընդդեմ ՀՀ դատավորների, ոստիկանների, քննիչի ու դատախազի

2004թ. ապրիլյան հանրահավաքներին մասնակցելու եւ նախագահական ընտրությունների իրադարձություններին ցուցաբերած ակտիվության համար Արարատի մարզի ոստիկանության կողմից ծեծի ենթարկված Գրիշա Վիրաբյանի փաստաբանները մոտ օրերս կդիմեն դատարան` ընդդեմ իրավապահ եւ դատական համակարգի մի շարք ներկայացուցիչների:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012թ. հոկտեմբերին կայացրած որոշմամբ ՀՀ-ն 31 հազար եվրո պետք է վճարեր ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանին՝ նրան պատճառված բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցման համար:

Գրիշա Վիրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր պահանջը մեկն է. բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Իսկ բողոքի հիմքում դրված է ՄԻԵԴ-ի որոշումը, որով ապացուցվում է իր դեմ կիրառված բռնությունների ու կատարված ապօրինությունների մասին:

«Ինձ ծեծի ենթարկած ոստիկանները պետք է պատասխան տան խոշտանգումների համար, ոստիկանությունը` իմ դեմ կեղծ քրեական գործ սարքելու, իսկ դատավորներն էլ` սխալ եւ անարդարացի դատեր ու վճիռներ կայացնելու համար»,-ասաց Գրիշա Վիրաբյանը:

Նա առայժմ անուններ չի հրապարակում, սակայն նշում է, որ պատասխանատվության ենթարկելու պահանջը վերաբերելու է մի քանի ոստիկանի, տարբեր ատյանների մոտ 10 դատավորի, ինչպես նաեւ` քննիչների եւ դատախազի:

«Այս պահին անուններ չեմ տալիս, քանի որ անձինք շատ են եւ եթե մեկին մոռանամ նշել` սխալ կլինի»,-ավելացրեց Գրիշա Վիրաբյանը:

Նշենք, որ ՄԻԵԴ որոշումով Գրիշա Վիրաբյանի նկատմամբ բռնություն կիրառողներից մեկն էլ եղել է Երեւանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

«Ոչ մի բանի առջեւ չեմ կանգնելու, եւ, ինչպես խոստացել էի, բոլորը պետք է պատժվեն նաեւ ուրիշների նկատմամբ կայացրած անարդարացի վճիռների  ու կալանքների համար: Մի մոռացեք, որ 2004թ. ապօրինի կալանավորվեցին մոտ 2500 ակտիվիստներ»,-ավելացրեց Գ. Վիրաբյանը:

Առաջիկա օրերին Գ. Վիրաբյանի փաստաբանները մամուլի ասուլիս կհրավիրեն եւ կներկայացնեն խնդիրը:

Լուսանկարը` Գ. ՎԻրաբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (4)

Հասմիկ Այվազյան
Վերջապես մեղավորները պատասխան են տալու: Հարգանքներս պայքարողին:
Nune Mkrtchyan
Shat kcankayinq voreve kerp ogtakar linel paron Grisha Virabyanin ayd gortsi haxhtanaki hamar.
hasmik
bravo Birabjan...
Gortsox.orenq
Մեկնաբանությունը... ,,ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter