Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները
Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.04-04.05.2013թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 760 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 1.34 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 60 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 27 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման համար հաշվարկվել է 835.5 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 10 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 3 ցանց, 50 հատ «սիգ», 35 հատ «կարաս» տեսակի ձկներ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» և «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 345 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 834 հազար դրամ գումար: Այս մասին տեղեկացնում է ԲՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել