HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անակնկալ վտարում «Բրաբուսի» պատճառով

Արարատ Դավթյան

Փոխգնդապետ, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆինանսական տեսչության նախկին պետ Գեւորգ Մարտիրոսյանը 2005 թ. «Mersedes-Benz-G400» է գնել՝ 44 հազար ԱՄՆ դոլարով: Հետագայում ոստիկանությունը պարզել է, որ նա իրոք գումարը վճարել է, սակայն հայասատանյան դատարանների իրարամերժ վճիռների պատճառով վերջինիս ստիպում են կրկնակի վճարել ավտոմեքենայի համար:

Կատարվածի մանրամասներին «Հետքն» արդեն անդրադարձել է: Այսօր հարկադիր կատարողները կոտրում էին փոխգնդապետի՝ Արշակունյաց 3ա հասցեում գտնվող բնակարանի դուռը: Բնակարանը համասեփականության իրավունքով պատկանում է նաեւ Մարտիրոսյանի կնոջը: Վերջինս բուժման նպատակով գտնվում է ՌԴ-ում եւ ոչնչից տեղյակ չէ: ԴԱՀԿ-ն վտարման մասին պարտապաններին նույնիսկ չի ծանուցել: 

Մեկնաբանություններ (1)

mard
Sundukjani zimzimovnery sranc mot hreshtak en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter