HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ոստիկանապետին

Հարգելի պրն Գասպարյան,

Լրատվամիջոցներում հայտնվել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.

  1. Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:
  2. Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:
  3. Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:
  4. Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX.com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:

Կանխավ շնորհակալություն,

«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Հատկապես մեր երկրում պետք է ոստիկանին որպես հրաման կատարող անձի արգելել ընտրություններին մասնակցելուց /այնպես ինչպես որոշ երկրներում էր/, և բնական է նույն պատճառով ոստիկանների տված ցուցմունքը ոչ մի իրավաբանական ուժ չպետք է ունենա /իրականում ոստիկանների կեղծ ցուցմունքներով դատապարտվել և շարունակում են դատապարտվել անմեղներ/: Այսպիսով ոստիկանության կողմից կատարված նկարահանումները անօրեն են և հարկատուների միջոցների անիմաստ վատնում: Ծիծաղելի վիճակում է հայտնվում ոստիկանապետը երբ օրը ցերեկով ընտրակաշառքների բաժանումը թողած, մեծագույն ավազակներին թողած տեսախցիկներով ռեժիմին ընդիմադիրներին է նկարահանում փորձելով բիծ հայտնաբերել: Youtube-ում այնքան շատ են հայհոյող ՀՀԿ-ականները, որ շատերը այդ կուսակցության անունը վերծանում են որպես ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՅՀՈՅՈՂՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ:
Արինա
поспешишь людей насмешишь ))))) հազար են ասել, այ մարդ, ինչ որ բան գրելուց առաջ ոստիկաններից ճշտեք նոր գրեք :ՃՃՃ Проверьте потом пишите

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter