HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանությունն արձագանքում է. նշանակվել է ծառայողական քննություն

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ համացանցում տարածված տեսանյութը, որում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության ավտոմեքենայում խոսում է ոստիկանների հետ, տեղադրված չի եղել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:

«Տեսանյութի հետ կապված՝ Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Վարչության պետը նաև անդրադարձավ «Հետքի» խմբագրի բաց նամակին:

Ըստ նրան' ոստիկանության տրամադրած տեսանյութերն անվճար են: «Տեսագրություններն առհասարակ ԶԼՄ-ները վերցնում են մեր պաշտոնական կայքէջից, և դա անվճար է»,- ավելացրեց Ա. Ահարոնյանը:

Վարչության պետը նշեց, որ նշված տեսանյութը ոստիկանությունը չի տրամադրել լրատվամիջոցներին, և ծառայողական քննության արդյունքում կպարզվի, թե ինչպես է այն տարածվել:

«Հետքի» խմբագիրը ոստիկանապետին ուղղված բաց նամակում նաև հարցրել էր, թե որքա՞ն արժե ոստիկանության տեսանյութը, և ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:

«Եթե դիմեք, կոնկրետ տեսանյութեր, որոնք լինեն մեր տրամադրության տակ, սիրով կտրամադրենք, կամ կարող եք օգտագործել համակարգչային տեխնիկայի նվաճումներն ու բեռնել կայքից և մեր youtube էջից»,- ավելացրեց Աշոտ Ահարոնյանը:

Լուսանկարը՝ emedia.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter