Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Լոկառնոյի կինոփառատոնում Հայաստանը կներկայացնի լիամետրաժ ֆիլմերի 5 նախագիծ



Օգոստոսի 10-13-ը Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կիրականացվի «Բաց դռներ» ծրագիր, որն ամեն տարի կենտրոնանում է որևէ տարածաշրջանի վրա: Այս տարի ծրագիրը նվիրված է Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:

«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել է լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որից ընտրվել է 5-ը՝ Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, նախընտրական փուլը հաղթահարել է 12-ը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «Բաց դռներ» ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասից: Ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 և 6.000 եվրո մրցանակներով:

Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև վերջին 20 տարում նկարահանված հայկական ֆիլմերի մեծ ընտրանի:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հրավերով 2012 թ. հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանում էին Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը:

«Ոսկե ծիրանի» դահլիճում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի և անհատական հանդիպումների ժամանակ հյուրերը տեղացի կինոռեժիսորներին և պրոդյուսերներին ներկայացրել էին «Բաց դռներ» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրանի» մամուլի ծառայությունը:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ