HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնում են լրագրողին եւ նրա ընտանիքի անդամներին (ձայնագրություն)

Այսօր՝ ժամը 15:42-ին, «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել են ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից (առայժմ հեռախոսահամարը չենք հրապարակում, փորձում ենք նաեւ սեփական ուժերով պարզել, թե այն ում անունով է գրանցված) եւ սպառնացել, որ եթե նա շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Լրագրողի հարցին, թե ինչի մասին է խոսքը, սպառնացողը պատասխանում է՝ դու գիտես, թե ինչի հետ է կապված: Նա նաեւ նշում է, որ գիտի, թե որտեղ են ապրում Անիի հարազատները եւ նրանց հարցերը լուծելը իր համար ընդամենը մեկ զանգի խնդիր է: «Թե չէ, Անի ջան, կհայտնվես փոսում կամ դու, կամ քո հարազատներից մեկն ու մեկը»,- ասում է սպառնացողը:

Դիմում ենք Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ձայնագրությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, ու խնդրում ենք ապահովել Անի Հովհաննիսյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը: Պատրաստ ենք տրամադրել սպառնացողի հեռախոսահամարը:

Հ.Գ. Քիչ առաջ «Հետքը» հանցագործության մասին նաեւ գրավոր հաղորդում փոխանցեց ՀՀ ոստիկանությանը՝ նշելով լրագրողին սպառնացողի բջջային հեռախոսահամարը եւ կցելով հեռախոսային խոսակցության ձայնագրությունը:

Մեկնաբանություններ (6)

W. Wallace
Հարգելի Հետք, ՀՀ ոստիկանությունից բացի խորհուրդ կտայի դիմել նաեւ ուղիղ ՌԴ կապի համապատասխան օպերատորին եւ իրավապահ մարմիններին... շատ հանգիստ կարելի է գտնել զանգողին, ու հենց գտնվի խնդրում եմ տվյալները հրապարակել
Gayan
ay sranc nmanerin petk a paken voch te anmeg mardkanc
W. Wallace
ի՞նչ նորություն
GB
This is a very common practice in oligarchy Russia!! Go ANI GO!!
Robert Davidian
These small cowardly rats make me sick. The police will find them and put them away. If ANYONE wants to put ANYONE in a ditch, we have an ACTIVIST ARMY, you weak rats, so you're gonna need more than one ditch! Start digging, rat!
Serj S.
Սա մի ահաւոր բան է, ամէնայետին ու անքաղաքավար մարդկանց ու երկրների յատուկ: Ենթադրում եմ որ սա ստորնաքաշը հակառակ հեռախօսի համարը յայտնուելուն ծածուկ պիտի մնայ, իսկ «զոհը» կամայ-ակամայ պիտի ազդուի ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter