HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Լավ կլիներ` գործարարների փոխարեն օրենսդիրներ լինեին. Արմեն Պողոսյան

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը հետնըտրական թանկացումների մասին ասուլիսի ժամանակ նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները ապրանքների գների վրա էական ազդեցություն, որպես այդպիսին, չունեցան: Սակայն, ըստ նրան, լավ կլիներ, եթե ընտրությունների արդյունքում ավագանու կազմում հայտնվեին օրենսդիրներ, այլ ոչ թե գործարարներ, որոնցից մեկը, օրինակ՝ տնօրինում է շաքարավազի շուկայի 99-ին:

Գնաճ, ըստ բանախոսին, միգուցեև չլինի, սակայն առաջին անհրաժեշտության որոշ մթերքներ, օրինակ, շաքարավազը, հացը, կշարունակեն որակապես վատանալ. գինը նույնը կմնա, բայց, օրինակ, հացի  քաշը կնվազի, իսկ շաքարավազի մեջ կավելանա ջրի քանակը:

Խոսելով պաշտոնական տվյալների մասին՝ բանախոսն օրինակ բերեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնք, ըստ նրան, խաբուսիկ են, քանի որ միայն ընդհանուր տվյալներ են ներկայացվում` 2011 թ. գնաճի համար սահամնելով 4,7 ցուցանիշ, իսկ 2012 թ.-ի համար` 3,2: Մինչդեռ, օրինակ, սննդամթերքի դեպքում այդ թիվը հասնում է մինչև 14 տոկոս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter