HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Ռոք փառատոն-մրցույթ Հայաստանում

«Ռոք երաժշտությունը Հայաստանում մեծ թափով զարգանում է, իսկ մրցույթը կխթանի կրկնակի զարգացմանը»,- կարծում է Արմեն Սարգսյանը, ով զբաղվում է տարածաշրջանում առաջին անգամ անցակցվող Ռոք մրցույթ-փառատոնի պրոդյուսինգով:

Հիշեցնենք, որ մայիսի 16-17-ին Գ. Սունդուկյանի ակադեիական թատրոնում տեղի կունենա Arm Rock Fest անվանմամբ միջազգային մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն 12 նորահայտ խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` հարևան Վրաստանից և Իրանից: Մրցույթի առաջին օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթեր, երկրորդ օրը` հեղինակային գործեր, որոնք կպարունակեն ազգային երաժշտության բաղադրիչներ:

Ժյուրիի անդամ Այդին Դավուդիի դիտարկմամբ` այս նախագիծն օգտակար կլինի ակումբներում նվագող երիտասարդությանը, քանի որ, ըստ նրա, Հայաստանում ակումբ և ռոք հասկացությունները դիսկոմֆորտի մեջ են միմնյանց հետ: Նրա դիտարկմամբ, որպեսզի ժողովուրդը ևս մեկ անգամ «բարիշի» ռոք երաժշտության հետ, պետք է երաժիշտները գոնե մեկ անգամ բարձրանան բեմ, հոգերահազատ դառնան ավելի լայն զանգվածներին, որից հետո նոր միայն վերադառնան ակումբներ` ձևավորելու իսկական underground երաժշտություն:

Խոսելով հայաստանյան շոու բիզնեսի մասին, Արմեն Սարգսյանը նշեց, որ մեզ մոտ ռոքի պահանջարկ կա, սակայն կազմակերպիչները, պրոդյուսերները խուսափում են ռոքից, որով զբաղվելու դեպքում պետք է զրոյից սկսել, տևական ժամանակ եկամուտ չակնկալել: Այդ պատճառով մարդիկ նախընտրում են հեշտ տարբերակներ իրենց պրոդյուսինգն անելու համար:

Arm Rock Fest Փառատոնի կազմակերպիչ Վարդուհի Դավթյանը նշեց, որ իրենց նախագիծը շոու-բիզնես չէ: Ժյուրիի անդամ, The Beautified Project ալտերնատիվ ռոք խմբի հիմնադիրներից Անդրե Սիմոնյանն այս թեմայով հռետորական հարց բարձրացրեց` արդյոք մենք գիտենք, թե այսօրվա հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչները քանի տոմս են վաճառում և քանի հրավիրատոմս են ուղղակի բաժանում և օրինակ բերեց հայկական որոշ ռոք խմբերի, ովքեր նվագում են թատրոններում և, ըստ նրա, իրոք տոմս են վաճառում, դահլիճներ են լցնում: «Շատ մեծ տարբերություն կա հայտնի լինելու և սիրված լինելու մեջ»,- ասաց Անդրե Սիմոնյանը:

Փառատոնի մասին տեղեկություն կարելի է ստանալ նաև այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter