HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գիտնականները մրցեցին շախմատային տախտակի շուրջ

Տեղի ունեցավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհրդի, «Երիտասարդ քիմիկոսների ասոցիացիա» ՀԿ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ կազմակերպած Հայաստանի երիտասարդ գիտնականների արագ շախմատի սիրողական առաջնությունը: 

Առաջնությանը մասնակցեցին շուրջ 30 երիտասարդ գիտաշխատողներ, դասախոսներ, լաբորանտներ, ասպիրանտներ և երիտասարդական գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից, գիտահետազոտական հիմնարկներից և երիտասարդական կազմակերպություններից: Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 փուլով: Մրցաշարի արդյունքում 7 միավորով առաջնության հաղթող ճանաչվեց Զորյան Ինստիտուտը ներկայացնող Վահրամ Այվազյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Իսահակ Խաչատրյանը և ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏ կենտրոնը ներկայացնող Վարդան Մամիկոնյանը: Լավագույն արդյունք ցուցադրած կին խաղացողի կոչմանն արժանացավ ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը ներկայացնող Ռուզաննա Յոլչյանը: Բոլոր հաղթողներն արժանացան պարգևների և պատվոգրերի: Այս մասին տեղեկացնում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter