HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փայտի հայտնի և անհայտ գյումրեցի վարպետը

Երբեմն թվում է, թե Գյումրու համար այլևս անվերադարձ անցյալում է արհեստավոր վարպետների այն անկրկնելի առատությունը, որը քաղաքին բերում էր փառք ու պատիվ: Սակայն մի փոքր խորանալով և առավել խորն ուսումնասիրելով քաղաքը, կտեսնենք, որ անգամ այսչափ ավերվածություններից ու արտագաղթից հետո, բարեբախտաբար, Գյումրին այսօր էլ դեռ ունի վարպետներ, որոնք իրենց արհեստը բարձրացրել են արվեստի մակարդակի: Նրանց հանդեպ ընդամենը մի փոքր սրտացավությունն ու հոգատարությունը բավարար են, որ նրանք իրենց վարպետության շնորհիվ ոչ միայն սեփական ընտանիքների համար ապահովեն բարեկեցիկ կյանք, այլև քաղաքին վերադարձնեն երբեմնի ճանաչումը:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում փայտի քանդակների գյումրեցի վարպետ Հայկ Տոնոյանը, որն, ի դեպ, անգամ մեզ համար մի իսկական հայտնություն էր, ներկայացնում է իր աշխատանքները և իր խոհերն է բարձրաձայնում մեր կյանքում ու շրջապատում առկա երևույթների մասին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter