HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց

Վոլոդյային գիտեմ քսան  տարուց ավելի: Նա Լեոնիդ Ազգալդյանի ստեղծած «Ազատագրական բանակի»  զինվորներից է: Մասնակցել է բազմաթիվ մարտերի: Հիմա Ազատության հրապարակում Վոլոլոդյա Ավետիսյանը երկու տասնյակ ազատամարտիկների հետ նստացույց է անում: Նրանք պահանջում են  վերանայել սոցիալական երաշխիքները, կենսաթոշակի վերահաշվարկման կարգը եւ մի շարք այլ հարցեր: Մի խոսքով՝ արժանապատիվ ապրելակերպ են պահանջում:

Ռազմական գործողությունների ավարտից հետո Վոլոդյան մնացել է բանակում: Քաղաքականությունը նրան չէր հետաքրքրում, նա սիրում է զինվորական գործը եւ ծառայում էր: Կարգապահ զինվորական է: Երբեք չէր շահարկում իր՝ «կռված տղա» լինելը: Ինչպես, ասենք, պատգամավորական բազկաթոռներին նստածները: Կարողություն ձեռք չի բերել, կաշառք չի վերցրել, մի կերպ քարշ է տվել իր գոյությունը:

Պետությունը որոշ բաներ, իհարկե, անում է պատերազմի մասնակիցների համար, բայց դա բավարարում է զուտ սովամահ չլինելուն:  Պետությունը, ասում եք, աղքատ է, այդքանն է կարողանում: Ոչ ոք վաղուց չի հավատում սրան, քանի որ դուք` պատգամավորներդ, նախարարներդ, զանազան պաշտոնյաներդ այս աղքատ երկրում միլիոնավոր դոլարների կարողություն եք դիզել:

Իհարկե, պատերազմի մասնակիցները կարող են սրանց բոլորի հարցերը լուծել: Նրանց համար դա շատ հեշտ գործ է: Նրանցից շատերը պարզապես կորցնելու բան չունեն: Մանավանդ նրանք, ովքեր հիվանդ են, ովքեր աղքատության ճիրաններից երբեք դուրս չեն գա, ովքեր իրենց զավակների համար ոչինչ չեն կարողանում անել: 

Ազատագրական բանակ: Լուսանկարն արվել է Աղդաբանի գործողությունից առաջ

Պետության ղեկավարներն այդպես էլ չհասկացան, թե ինչպես են ապրում այս երկրի քաղաքացիները: Նրանցից  ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ է նշանակում էլեկտրաէներգիայի, գազի, վիրահատության, դեղի փող չունենալ, երեխայիդ կրթության տալու փող չունենալ: Նրանք այնքան են լպիրշացել, որ խորհուրդ են տալիս աթարով տաքացնել տունը, համոզում են, որ  32 հազար դրամով հնարավոր է մեկ ամիս ապրել:  Նրանք քաղաքացիներին այսպիսի խորհուրդներ են տալիս, իսկ  իրենք միայն հասցնում են իրենց փողերը հաշվել, տեղավորել զանազան բանկերում, արտերկրի զանազան քաղաքներում անշարժ գույք ձեռք բերում, բիզնեսներ սկսում:

Պետությունը, ասում են,  աղքատ է: Իհարկե, աղքատ պիտի լինի, եթե պետության փողերը ձեր բանկային հաշվեհամարներին է:

Կեղծիքը կեղծիքի վրա, քծնանքը քծնանքի վրա բազմացրել եք ձեր տեսակը ու ստիպել, որ Վոլոդյայի նման զինվորը բողոքի ակցիայի դուրս գա:  Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր եք հասցրել զինվորին, որ նա բանակից դուրս է եկել ու հրապարակ նետվել: Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց: Դուք գիտե՞ք, որ ձեր փողը, ձեր առանձնատները, ձեր մեքենաները, ձեր թիկնապահները զինվորի համար արժեք չունեն: Դուք այս ամենի տակից ո՞նց եք դուրս գալու:

Լուսանկարը` Սարգիս Հացպանյանի: 04.04.1992 

Լուսանկարում` ձախից` Մանուկ Սահակյանը( Մանչ), զոհվել է 1992 թ., Վոլոդյա Ավետիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը,զոհվել է 1992 թ), հետեում` Յուրի Ղազարյանը, զոհվել է 1994 թ.:

Մեկնաբանություններ (8)

Anna
Tsavov em aprum,mtatsum em erpeve karogh e hay@ anhogh apri,,,VOCh,darerov aryun en tapum ,irenq irents en glxatum ,irents isk tan mej.aysqanits heto uzum enq vor @ndunen [email protected] e amot,art erkrner@ qametsin,goghatsan ov inchpes karogh e,arants hashiv talu,ov ira hamar ghoghakan e xaghum,huysov em shat mot e ardarutyun@
Արարատ
Տղեք ջան մի քիչ էլ համբերեք,շուտով բոլորն իրենց դիմակները կբացեն:Այդ ժամանակ ամբողջ աղբը միանգամից կսրբենք ու մեր տունը կմաքրենք:Հավատացեք շատ քիչ է մնացել:
Գեւորգ
Ես երեւի հասկացա այս տողերի սահմռկեցուցիչ իմաստը, որովհետեւ ճնշումս բարձրացավ, աչքերս մշուշվեցին: Հիմա ինքս ինձ հարցնում եմ հայն ապրելու արժանի է իսկապես, թե ոչ? Սարդարապատի հերոսներին բանտի մեջ կացնահարողներն էլ հայեր էին ...
Anahit
Էս ուր հասանք, ճշմարիտ է ասված:
Լևոն
Գարշելի է ձեզ հետ նույն օդը շնչել , դուք պարոնայք օլիգարխներ այնպես եք արել , որ այսօր , ձեր ժողովրդի մի ստվար զանգվածի համար ադրբեջանցին ձեզնից լավ բան է , ամոթ է , ագահությունն էլ պետք սահման ունենա , ԱՄՈԹ Է ...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այո,հասկանում ենք,թե սա ինչ է նշանակում. որ Հայաստանում (զինված) հեղաշրջումը 7 սարի հետևում չէ:
vik
Սրանց բոլոր ունեցուածքը, Հայաստանում թէ արտասահմանում գրաւուելու է անմիջապէս որ ձերբազատինք իրենցմէ...
sam
ed erbvanits en avazakner@ oligarx dardzel.mer erkrum oligarx chka ,kan miayn milionater dardzats avazakner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter