HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արզումանյանը, Զուրաբյանը, Իգիթյանը և Ռուբինյանն ուզում են վերագրանցել ՀՀՇ-ն

2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց համազգային շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց համազգային շարժում կուսակցության գործունեությունը:

Հանդիսանալով Հայոց համազգային շարժման ակտիվ մասնակիցներ՝ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին՝ դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ: Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց համազգային շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:

Մեր նպատակն է, վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը:

Ալեքսանդր Արզումանյան
Արարատ Զուրաբյան
Հովհաննես Իգիթյան
Կարապետ Ռուբինյան

Մեկնաբանություններ (1)

patron
hhш-н метастазнер а талис

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter