HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մայիսի 13-ից 19-ին Երևանում անցկացնում է «Արտ-Ֆեստ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնի նպատակն է ընդլայնել մայրաքաղաքի և մարզերի երիտասարդ արվեստագետների համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել և բացահայտել նոր անուններ:

Փառատոնն ընդգրկում է թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, գծանկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն) ոլորտները: Փառատոնին ներկայացված է շուրջ 130 մասնակից՝ մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ:

Փառատոնի երևանյան ծրագրում ընդգրկված ստեղծագործությունները կներկայացվեն մայիսի 13-ից 19-ին ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (թատերարվեստ), մայիսի 15-ին և 16-ին՝ «Նարեկացի արվեստի միությունում» (կինոարվեստ), մայիսի 15-ին և 17-ին՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում (կերպարվեստ):

Մասնագիտական հանձնախմբի որոշմամբ լավագույնը ճանաչված ստեղծագործությունները կցուցադրվեն նաև մարզերում:

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter