Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, Բաքույի կառավարութիւնը և Արցախեան ազատագրական պատերազմը
ԻԻՀ երեք պատասխանատուներ, երկար տարիներից յետոյ գաղտնազերծել են ԻԻՀ օժանդակութիւնը Բակույի կառավարութեանը: Առաջին անձնաւորութիւնը՝ Ատրպատական նահանգի, Առդաբիլ քաղաքի, գլխաւոր հոգևորական Սէյեդ Հոսէյն Ամելին է: Նա երկու տարի առաջ (Ապրիլ 2011թ.) Բաքույի իսլամական շարժման առաջնորդ՝ Հաջ ալի Աքրամ Ալիևի մահուան կապակցութեամբ, յայտարարեց թէ ԻԻՀ Արցախեան պատերազմի ժամանակ օժանդակել է Բաքույի կառավարութեանը:
Երկրորդ անձնաւորութինը, որը իր գրգռիչ նամակներով, հասցէագրուծ Բաքույի կառավարութեան խորհրդարանի պատգամաւոր՝ Սիաւաշ Նոռուզովին, խօսում է բազմակողմանի օգնութեան մասին, Դոկտ. Մանսուր Հաղիղաթ Փուռն է, Արդաբիլ քաղաքից պատգամաւոր է ԻԻՀ խորհրդարանում և երկրի անւտանգութեան և արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի փոխնխագահն է: Նա դեռ չորս տարի առաջ պահակազօրքի հրամանատարներից էր: Իր կայքում, նշուած է իր կենսագրութեան մէջ, որ նա 1988թ. տեղափոխուել է պահակազօրքի արտերկրի հարցերի բաժին և պատասխանատու էր քաղաքական և մշակոյթային հարցերի համար՝ կապուած Մերձաւոր արևելքի տարածաշրջանի, Ասիայի հարաւարևմտքի , Կովկասի, Թուրքիայի և Պակիստանի հետ: Այնտեղ նա տարածելով և քարոզելով իսլամական յեղափոխութիւնը, մօտիկ կապեր է հաստատել տեղական իսլամների հետ և շուրջ երկու տարի տեղակայուած է եղելԱդրբէյջանում, որպէս զինւորական խորհրդատու և Արցախեան ազատագրական պատերազմի ժամանակ մարզել և վերապատրաստել է Բաքույի կառավարութեան բանակը: Պարոն Հաղիղաթփուռը, ինչպէս ինքն է խօստովանում, վերապատրաստել և զինել է Փանթուրքիստներին հայերի դէմ:
Երրորդ անձնաւորութիւնը, որը դարձեալ խօստովանում է օժանդակութիւնները, «Իրանի քաղաքական նպատակահարմարութեան խորհրդի քարտուղար», Մոհսեն Ռեզային է՝ պահակազօրքի նախկին հրամանատարը:
Մ. Ռեզային Արցախեան ազատամարտի ժամանակ պահակազօրքի հրամանատարն էր, և հաւանական է, որ ինքն է Հաղիղաթ Փուռին տեղափոխել պահակազօրքի արտերկրի աշխատանքների բաժին: Իրականութեան մէջ Հաղիղաթ Փուռի ղեկաւարը եղել է նոյն ինքն՝ Մոհսենէ Ռեզային:
Թէ ի՞նչու են այս երեք անձնաւորութիւնները հիմա «գաղտնազերծում» Բաքույի կառավարութեանը հասցրած օժանդակութեան մասին, կարելի է ենթադրութիւններ անել:
Երկու կայքէջերի (arannews.ir և azariha.org) յօդուած-լուրերը հաղորդում են այն տպաւորութինը, թէ ԻԻՀ-ը, կամ որոշ անձնաւորութիւններ, շողոքորթում-փայփայում են Բաքույի կառավարութեան Շիա-ազգաբանակչութեանը, ինչպէս նաև պարսկական Ատրպատական նահանգի 10-12 միլլիոն և գուցէ էլ աւելի, թրքախօս ադրբէյջանցիներին, Իսրայէլ, ԱՄՆ հաւանական յարձակման պահին լուռ պահելու, ինչպէս նաև գալիք նախագահական ընտրութիւններին թեկնածու Գեներալ Մոհսեն Ռեզայի համար այդ զանգուածիներից քւէները ապահովելու համար: Այսուամենայնիւ, երեքն էլ շեշտում են «Արցախի իսլամական տարածք լինելը»:
-2-
Իրողութիւն է, որ Բաքույի կառավարութիւնը հալածում է Շիա-հոգևորականութեանը, յատկապէս ԻԻՀ համակիր հոգևորականներին, հաւակնում է հողային պահանջ ԻԻՀ դէմ: Բաքույի կառավարութիւնը հրահրում և օժանդակում է հակաիրանեան «գիտաժողովներ Բաքուում և այլուր»:
«Հարավային Ադրբէյջանի ազատ ճակատը», որը աշխարհի ադրբէյջանցիների համագումարի մասնաճիւղն է այս տարուայ Մարտ 30-ին կազմակերպել էր Բաքւում, մի գիտաժողով «Հարաւային Ադրբէյջանի վաղը» թեմայով, որտեղ Ատրպատականը յայտարարւում էր Բաքվի կառավարութեան անբաժանելի մասը և ԻԻՀ մեղադրւում էր «35 Միլլիոն ադրբէյջանցի հայրենակիցների մարդկային իրաւունքների ոտնահարման համար (arannews.ir): Վերը յիշուած կայքէջերի և յատկապէս այս երեք պատասխանատու անձերի յօդուած-յայտարարութիւններում
շեշտւում է Պարսկաստանի և Բաքույի Կառաւարութեան միասնական պատմական անցեալը, մշակոյթը և կրօնը, որտեղ շեշտը միշտ դրուած է կրօնի վրայ՝ անտեսելով Փանթուրքիզմի գաղափարախօսութեան գերակայութիւնը կրօնի նկատմամբ: Թրքական աշխարհաըմբռնումով, իսլամը միայն միջոց է փանթուրքիզմին հասնելու:
Զարմանելի է, ԻԻՀ դիմակայում է արևմուտքի և յատկապէս ԱՄՆ-ի բոլոր ճնշումներին, սակայն զիջումներ է անում Բաքվի Ղեկաւարներին, մոռանալով Բաքվի յարաբերութիւնները «Սիոնիստների» հետ, հողային պահանջները, կրօնական հալածանքները, հակաիրանական «գիտաժողովները», պարսկացեղ և պարսկալեզու Թաթերի և թալիշների դէմ հալածանքները:
Պատասխանում եմ պարոն դոկտ. Մանսուր Հաղիղաթփուրի դրդիչ նամակներից մէկին, ուղղուած Բաքույի կառավարութեան խորհրդարանի անդամ Սիաւաշ Նորուզովին՝ որտեղ նա գրգռում է Բաքույի կառավարութեանը Արցախահայութեան դէմ՝ խեղաթուրելով Արցախեան Ազատամարտը և վիրաւորանքներ ուղղում հայ ժողովրդին:
Նախքան մեր նամակին անցնելը շեշտենք, թէ Շուշիում տեղակայուած «թալիշստանի ռադիոն» հիանալի մտահղացում էր և արձագանքներից պարզւում է Բաքույի խոցելութիւնը այս ոլորտում: Վերջում յաւելացնենք, որ arannews-ը, իր լուրերում, յօդուածներում և հարցազրուցներում, չի մոռանում անպայման յիշատակելու է, թէ «Ղարաբաղը մուսալմանանիստ տարածք է, որին զաւթել է Հայաստանը 1992թ. Ռուսների օգնութեանբ» և սահմանայի բոլոր բախումները՝ անշուշ, միշտ հայրն են սկսեում:
Առ ի տեղեկութեան գրենք, որ մեր առաջին բողոք նամակը azariha.org–ին հրատարակւեց, իսկ այս վերջինը, հասցէագրուած arannews.ir-ին, որի հայերէն թարգմանութինը Դուք կարդում էք՝ոչ:
Յարգելի Պատգամաւոր Դոկտ. Հաղիղաթփուռ,
Ես, որպէս մարդու իրաւունքների կազմակերպութեան անդամ և
պարսկաստանցի, հետաքրքրուած եմ տարածաշրջանի պատմութիւնով և հետևում եմ Կովկասի հետ առնչւող լուրերին և կարդացել եմ Ձեր դրդիչ
-3-
նամակները հասցէագրուած Բակուի կառավարութեան խորհրդատու և պատգամաւոր Սիաւաշ Նոռուզովին arannews.ir կայքում: Այն տպաւորութիւնն ունեմ, թէ Դուք, որպէս պատգամաւոր, լաւ չէք պատկերացնում Ձեր հրահրող արտայայտութեան հետևանքները: Այսուամենայնիւ, արտայայտում եմ իմ խորին զարմանքն ու յիասթափութիւնը Ձեր կողմից օգտագործուած «Ադրբէյջան» կեղծ անուանը: Դուք, մասամբ ծանօթ լինելով այդ տարածքի պատմութեանը, դէմ չէ՞ք այդ կեղծ անուան օգտագործմանը, որին Իրանի թշնամիները նպատակով են խեղաթուրել, սկսած 1918թ. առ այսօր, որի պատճառն են եղել բոլշւիկներն և փանթուրքիստները: Դժուար չէ ըմբռնելը, պէտք է միայն խնդրին խելացի մօտենալ:
-1918թ. Փանթուրքիստական Մուսավաթ կուսակցութիւնը, Ռասուլզադէի գլխաւորութեամնբ, Պարսկաստանի Ատրպատական նահանգի անունը գողանալով տւեցին Առան-ին, այն կոչելով «Ադրբէյջան»:
-1920-ին կարմիր Բանակը մտնելով Կովկաս, ընդունեց «Ադրբէյջան» կեղծ անունը և կազմեց Ադրբէյջանի Սովետական Հանրապետութիւնը, որ ընդունւեց ՍՄ կազմի մէջ:
-1941թ. Երբ կարմիր բանակը բռնագրաւել էր Իրանի յիւսիսային տարածքները, ՍՄ իր բանակցութիւններում և մամուլում Պարսկաստանի Ատրպատական անունը կեղծելով, այն անուանում էր «Հարաւային Ադրբէյջան»:
1945-ի Դեկտեմբերին, Ստալինի կարգադրութեամբ հիմնուեց «Ադրբէյջանի Դեմոկրատական Հանրապետութիւն», Թաւրիզ մայրաքաղաքով, անջատուած Պարսկաստանից:
-1945-ի Դեկտեմբերին «Դեմոկրատական Կուսակցութիւնը», Կարմիր բանակի հովանաւորութեամբ, Թաւրիզում և Ատրպատական նահանգի միւս վայրերում «Ադրբէյջանի Ազգային Իշխանութիւն» կոչուած կառավարութիւնը, իշխանութիւնը ստանձնեց իր ձեռքը:
-«Դեմոկրատական կառավարութիւնը» բոլոր միջոցներին դիմում էր, մինչև Կարմիր Բանակի հեռացումը 1946-ի գարնանը, իշխանութիւնը իր ձեռքում պահելու:
1991թ., երբ ՍՄ փլուզուեց , մի անկախ պետութիւն, նոյն կեղծ անունով՝ «Ադրբէյջանի Հանրապետութիւն», կեանքի կոչուեց:
Անջատողականների և Փանթուրքիստների գրականութիւնում տարածում գտած «Հրաւային Ադրբէյջան» կեղծ եզրը, խթան հնդիսացաւ, որպէսզի Բաքույի խորհրդարանում քննարկուի «Ադրբէյջանի հանրապետութիւն» անունը փոխել «Յիւսիսային Ադրբէյջանի Հանրապետութիւն»-ով, որպէսզի «հարավային Ադրբէյջանի ազատագրում» նշանաբանով, իսկական Ադրբէյջանը՝ Ատրպատականը , Պարսկաստանից անջատելով միացնել «Յիւսիսային Ադրբէյջանին»:
-Այսօր, այն ատրպատականցի հայրենակիցները, որոնք ընկել են փանթուրքիստների ծուղակը և յատկապէս մարզահամալիրներում (իբր քաջալերում են իրենց սիրած ֆութբոլի խումբը) բարձրացնելով «Ատրպատականը Պարսկասեան չէ, մահ Պարսկաստանին» պաստառները, փորձում են Բաքույի ծաւալապաշտ պարագլուխներին լսելի դարձնել իրենց հայրենիքին (Իրանին) դաւաճանելու պատգամները:
-4-
Պարոն Հաղիղաթփուռ, ամէն մի անձ, թէկուզ չնչին գիտութեամբ, նկատի առնելով վերը նշուած իրողութիւնները, ի վիճակի է զգալ Իրանի տարանջատման վտանգը,
Սակայն շատ ափսոս, որ Դուք, պատգամաւոր լինելով հանդերձ, բուն թշնամուն դեռ չէք նշմարել և փոխարէն լուրջ ընդունել Բաքույի փանթուրքիստների ծաւալապաշտական նպատակները, հպարտանում էք Արցախեան Ազատագրական Պատերազմում այդ հանցագործներին օգնելու համար:
Դուք պատերազմի վեց տարիների ընթացքում, որպէս զինւորական պատասխանատու, օժանդակել էք մի դաժան ռեժիմի ճնշելու Արցախահայութեանը, իհարկէ Դուք Ձեր «օժանդակութեամբ» մենակ չէիք, Բաքույի կողմից պարտադրուծ պատերազմում մասնակից են եղել Թուրքիայց փանթուրքիստներ,Չէչեն ու Աֆղան վարձկաններ, նրանց շարքում յայտնի չէչեն ոճրագործ Բասայևը, ինչպէս նաև ռուս և ուկրայինցի վարձկան օդաչուներ:Եւ այս բոլորով հանդերձ չկարողացան Արցախի ժողովրդին ծնկի բերել:Պատճառն էլ յստակ է, Արցախահայութիւը մղում էր կենաց ու մահու պատերազմ:
Պարոն Հաղիղաթփուռ, Արցախեան Ազատամարտը ընթանում էր մի ցեղամոլ և հեգեմոնեան հովերով տարուած մի ռեժիմի և հայ ժողովրդի միջև՝ իրենց նախնիների հայրենիքում : Լաւ գիտակցելով՝ զինեալ դիմադրութիւն չցուցաբերելու պարագային ունենալու է նոյն ճակատագիրը, ինչ ունեցան իրենց հայրենակիցները Արևմտահայաստանում, թուրք-օսմանների օրօք», այսինքն ցեղասպանութիւն և կամ հայրենիքից բռնագաղթ:
Պարոն Հաղիղաթփուռ տեղեակ էք արդեօ՞ք արևմտահայերի ցեղասպանութեան մասին առաջին աշխարհամարտի ժամանկ, թուրք-իսլամ Օսմանացիների ձեռամբ: Կովկասահայութեան կոտորածների մասին ինչպէ՞ս, որոնք տեղի ունեցան հէնց Օսմանեան փանթուրքիստների դրդմամբ:
Չեմ կարող ենթադրել, թէ կոտորածների նկատմամբ Դուք անտարբեր էք:
Յարգելի Պարոն, մեջբերենք մի հատուած Ձեր նամակից, ողղուած պարոն Նոռուզովին, «Պարոն պատգամաւոր Ղարաբաղից ի՞նչ լուր, մի թէ Դուք չէ՞ք կարօտել Ղարաբաղի գեղեցիկ երկիրիը, նրա լեռները, աղբիւրները և գետերը: Ինչու՞ միջոցներ չէք ձեռնարկում այն ազատագրելու, Ձեր կեցուացքը յիշեցնում է ինձ Ֆաթհալիշահ Ղաջառին, որի իշխանութեան օրօք Կովկասը անջատուեց Իրանից, և նա երկրամասը վերադարձնելու համար երկու Ֆիլի ոսկէ շղթաներ և բազում թանկարժէք նուէրներ ուղարկեց Ռուսաց Ցարին, սակայն նա անդրդուելի մնաց: Դուք և Ձեր երկրի իշխանաւորները հայ զաւթիչների հետ բանակցութեան սեղանի շուրջ էք նստել, յոյսով, որ գուցէ ղարաբաղը յետ ստանաք,սակայն աւաղ, որևէ զաւթիչ բանակցութեամբ պատրաստ չի լինի տարածք վերադարձնել իրական տիրոջը»: Պարոն Հաղիղաթփուռ, Դուք, որ քաջաբար հնչեցնում էք պատերազմական շեփորը, չէ՞ք մտածում, երբ Բաքույի իշխանութիւնը, ձեր աջակցութեամբ Արցախը «վերադարձրեց», յաղթանակով հարբաց Բաքույի Փանթուրքիստները, չե՞ն ձեռնարկելու «իրենց հարաւային եղբայրների փրկութիւնը», «Պարսիկ շովինիստների» մագիլներից:
Յարգելի Պարոն, ԻԻՀ խորհրդարանի, ազգային անւտանգութեան և արտաքին քաղաքականութեան յանձնախմբի նախագահի տեղակալ, ի՞նչ էք ենթադրում,
-5-
Իսրայէլից գնուած հրթիռները և միւս զինատեսակները, որոնք, Ձեր ասելով, թիրախ ունեն Թաւրիզն ու միւս քաղաքները, «Արցախը վերադարձնելու» համար են թէ՞ Պարսկաստանի վրայ յարձակւելու:
Բաքույի ժառանգական իշխանութիւնը, որը բնաւ առնչութիւն չունի հանրապետութեան հետ, ամրագրելով «Ադրբէյջան» կեղծ անունը հաւակնում է տէր կանգնել Իրանի Ատրպատական՝ իրական Ադրբէյջանին, և այդ անգամներ շեշտուել է, թէ ներկայիս և թէ անցեալ իշխանաւորների կողմից:
Ձեր օժանդակութիւնը, սատար կանգնել էր Իրանի թշնամիներին, Փանթուրքիստներին և ճնշում Արցախի ազգաբնակչութեան: Փանթուրքիստները պատերազմում գործել են Ժընևեան յամաձայնութեան դէմ, գործածելով արգիլուած զէնքեր՝ շարիկային, ասեղնային ռումբեր և այլն, որոնք իրականացւում էին ռուս և Ուկրայնացի վարձկան օդաչուների կողմից:
Գուրգէն Մարգարեանի ողբերգական մահը Սաֆարովի կացինով, և վերջինիս Բուդապեշտից ազատումն ու զինորական կոչման տւչութիւնը ու փառահեղ դիմաւորումը Բաքւում, ապացոյցներ են Ալիևի մականի տակ դաստիարակուած Ադրբէյջանի հասարակութեան ատելութիւնը հայերի նկատմամբ:
Բաքույի իշխանութեան կողմից, իրենց բնակավայրերից և տներից բռնատեղահանուեցին հարիւր հազարաւոր հայեր, որոնց բնակարաններին տիրացան Բաքույի իշխանութեան մերձաւորները, թոյլ չտալով Ադրբէյջանցի փախստականերին բնակուել այնտեղ, այլ նրանց պարտադրեցին տեղաւորւել շփման գծի երկայնքով, ճամբարներում, բորբոքելով նրանց մէջ հայատեացութիւնը:
Ալևի իշխանութիւը և նրա կամակատարների ցեղամոլ կեցուացքը անուանի գրող Աքրամ Այլիսլի նկատմամբ,ով այս միջոցին Բաքույից հեռացել է, ապացուցում է այդ հասարակութեան ոչ հանդուրժողական կեցուածքը:
Արցախահայութիւնը դասեր քաղելով Արևմտահյաստանի 1915թ. Ցեղասպանութիւնից և Նախիջևանից, Սումգայիթից, Բաքուից, Կիրովաբադից և այլուր բռնատեղահանումներից, քաջատեղեակ է, թէ փանթուրքիստ-ցեղամոլները նպատակադրել են հայոց բնաջնջումը և գոյութեան միակ ուղին ինքնապաշտպանութիւնն է:
Դոկտ. Ժիրայր Քոչարեան
Բեռլին, Ապրիլ 2013
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել