HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Կ-9»` շների դպրոց-կենտրոն է բացվելու Հայաստանում

Մոտ մեկ ամսից Հայաստանում կբացվի շների վարժեցման, սպորտի, հենդլինգի և զոոթերապիայի «Կ-9»  դպրոց-կենտրոն: Այն գտնվում է քաղաքից դուրս` Նուբարաշեն 15 հասցեում, որպեսզի կենտրոնի մաս կազմող հրաձգարանի աղմուկը ոչ ոքի չխանգարի: Տարածքի տրամադրման հարցում օգնել է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Այս թեմայով ասուլիսի ժամանակ Հայաստանի կինոլոգիական սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը խիստ բացասական կարծիք հայտնեց շներ կռվացնելու մասին և շտապեց շեշտել, որ իրենց դպրոցը վարժեցնում է ծառայողական շներ ու ոչ մի կապ չունի մարտական շներ պատրաստելու հետ:

Հյուսիսային պողոտայում օրերս տեղի ունեցած տհաճ միջադեպը Վ. Գաբրիելյանը մեկնաբանեց ռուսական ասացվածքով` «паршивая овца все стадо портит»:

Կենտրոնում վարժեցվելու են գերմանական հովվաշուն, բելգիական հովվաշուն` մալինուա, լաբրադոր, ռիզենշնաուցեր, ռոթվեյլեր, կանիկորսու, սիբիրյան հասկի, հայկական գամփռ և այլ ցեղատեսակի շներ:

Վրաստանի «Կ-9» դպրոցի տնօրեն Ջաբա Պսխվելաձեն Հայաստանում է և որոշ ժամանակ զբաղվելու է շների վարժեցմամբ: Նրա խոսքերով`զոոթերապիան, որը

տարածված երևույթ է ամբողջ աշխարհում, որոշ դեպքերում անփոխարինելի բուժման մեթոդ է, հատկապես երեխաների համար, քանի որ շունը, ձին, օրինակ,

Դաունի համախտանիշով, կամ մանկական ուղեղային կաթվածով երեխային ընդունում է այնպիսին, ինչպիսին նա կա. բուժումն արդյունավետ է լինում, երեխաների մոտ նույնիսկ խոսքն է սկսում զարգանալ:

Դպրոցի տնօրեն Սերգեյ Գաբրիելյանը նշեց, որ կենտրոնի ֆինանսավորումն ավանդույթի համաձայն իրականացվելու է իրենց ընտանիքի կողմից: Պարապմունքները լինելու են շաբաթական 2 անգամ`1 ժամ տևողությամբ: Երեխաների հետ աշխատող շների «ծառայությունները» լինելու են անվճար, իսկ մնացած դեպքերում մոտեցումն անհատական բնույթ է կրելու: 

Նկարում` Ջաբա Պսխվելաձե, Վիոլետա Գաբրիելյան, Սերգեյ Գաբրիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter