HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին՝ ԱԱԾ տնօրե՞ն

Թեեւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն արդեն մի քանի անգամ աշխատանքից ազատման դիմում է գրել, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապում նրան փոխարինող նշանակել` Հակոբյանին անվերջ հորդորելով մի քիչ էլ սպասել: Բայց այս ժամանակը փորձում է իր օգտին աշխատեցնել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը:

«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` Մ. Պողոսյանի մորեղբայրը` ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանը, իր բոլոր կապերն օգտագործում է, որպեսզի քրոջ որդուն նշանակել տա ԱԱԾ տնօրեն: Այդ գործին է խառնվել նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը` ի դեմս քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ):

Ու եթե նրանք կարողանան Սերժ Սարգսյանին համոզել, ապա Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար պետք է խախտվի «ԱԱԾ մասին» օրենքը, համաձայն որի`ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, որն առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Իսկ Մ. Պողոսյանը ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Երևի ,,մի քիչ էլ սպասիր,,-ը օրենքի փոփոխության հետ կապ ունի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter