HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչնաֆաբրիկաներում նոր ինֆեկցիա է տարածվել

Մեր աղբյուրներն ահազանգում են, որ Հայաստանի մի քանի թռչնաֆաբրիկաներում տարածված է բրոնխային ինֆեկցիա հիվանդությունը, որի արդյունքում մեծ քանակով հավեր են սատկել: Որոշ սեփականատերեր շտապում են արագացնել հիվանդ թռչունների մորթը մինչեւ դրանց սատկելը: Անասնաբույժներն այս հիվանդությունը  շատ վտանգավորների շարքում չեն դասում, սակայն հայտնում են, որ նշված հիվանդությամբ վարակված թռչունների մսի ու ձվի ուղղակի վաճառքը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է արգելի, քանի որ այդ ինֆեկցիան օրգանիզմում թունավորում կարող է առաջացնել կամ իմունացվել: Այս հիվանդությամբ վարակված թռչնամիսը մասնագիտական տերմինաբանությամբ համարվում է «պայմանական պիտանի» եւ պետք է օգտագործվի միայն վերամշակման նպատակով:

Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում թռչնաֆաբրիկաների անունները հրապարակելուց, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  աշխատակազմի պետի տեղակալ Դավիթ Ղուլյանը չհաստատեց մեր ունեցած տեղեկությունները: Վերջինս հայտնեց, որ ծառայությունը նման ահազանգ չի ստացել, եւ ծառայության լաբորատորիան մեր նշած թռչնաֆաբրիկաների հավի նմուշի փորձաքննություն չի իրականացրել: Ավելի ուշ պրն Ղուլյանը հայտնեց, որ մեր ահազանգից հետո ծառայության մարզային տեսուչներն այցելել են մեր մատնանշած թռչնաֆաբրիակները, եւ նրանց ուսումնասիրությունը չի հաստատել ինֆեկցիայի առկայությունը:

Մինչդեռ «Հետք»-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ մեր նշած երեք թռչնաֆաբրիկաներից երկուսում մեծ քանակով հավեր են սատկել եւ կարծես դրանով կանխված են համարում վարակի տարածումը: Թռչնաֆաբրիկաներից մեկում, որը վարակի տարածման սկզբնաղբյուրն է համարվում, ինֆեկցիան շարունակում է տարածվել, միաժամանակ ընկերությունը հավի մորթ է կատարում: Թեմային կանդրադառնանք առաջիկայում:

 

Ս. Պետրոսյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter