«Եվրատեսիլ-2013». «Դորիանսը» անցավ եզրափակիչ
Շվեդիայում ընթացող «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլն ավարտվեց, և Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն անցավ եզրափակիչ փուլ:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար այսօր Շվեդիայի Մալմա քաղաքում մրցակցում էին 17 երկրի ներկայացուցիչներ: «Դորիանսը» իր "Lonely planet" երգով ելույթ ունեցավ 11-րդը:
Եզրափակիչ դուրս եկան նաև Հունգարիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալթան և Հունաստանը:
«Եվրատեսիլ-2013» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա շաբաթ՝ մայիսի 18-ին:
Լուսանկարը՝ Գոհար Գասպարյանի ֆեյսբուքյան էջից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել