HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Բեգլարյանը շարունակում է խուսափել

Երեկ կառավարության նիստի օրն էր եւ, ինչպես միշտ, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների տեղատարափ էր։ Տարբեր թեմաներով Կառավարության շենքի մոտ հավաքվածներին միավորում էր մեկ խնդիր՝ գազի թանկացող սակագինը եւ դրան հաջորդող թանկացումները բոլոր ոլորտներում՝ հացամթերք, սննդամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն։

«ՉԻ»-ն երեկ փորձեց կառավարության հետնամուտքով «փախչող» ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են հանրային տրանսպորտի, մասնավորապես՝ երթուղային տաքսիների թանկացման մասին լուրերը։ Բեգլարյանը հարցը լսեց եւ քայլելով դեպի հարազատ նախարարություն՝ ընթացքի մեջ հայտարարեց. «Հարցերի չեմ պատասխանում, հետո կասեմ»։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բեգլարյանը խուսափում է իր ղեկավարած ոլորտին առնչվող հարցերին պատասխանելուց։ Հետեւություն՝ կամ վերջինս չգիտի գլխի գալիքը, ասել է թե՝ նախարարությանը պարտադրվող քաղաքականությունը, կամ հոգնել է նախարարի պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter