HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ո՞վ կլինի առաջին տեղակալ

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ լուծված չէ: Նա անպայման կլինի ՀՀԿ ցուցակից՝ այդպես է պահանջում օրենքը: Տարոն Մարգարյանին մոտ կանգնածներն ասում են, ըստ ամենայնի, այդ աթոռը կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող Կամո Արեյանը, ով քաղաքապետարանում է անհիշելի ժամանակներից եւ ոչ միայն հնազանդ ու աննկատ տեղակալ է եղել ամենատարբեր քաղաքապետերի համար, այլեւ բավականին ծանոթ է այս աշխատանքին:

Ի դեպ, եթե Կամո Արեյանը դառնա առաջին տեղակալ, նրա՝ փոխքաղաքապետի պաշտոնը թափուր կմնա, եւ, ըստ «Հրապարակի» նույն աղբյուրների, չի բացառվում, որ այդ պաշտոնը ՀՀԿ-ն վստահի ավագանու «երկարամյա» անդամ Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, ով քարոզարշավի ժամանակ քրտնաջան «դոշ» էր տալիս Տարոնի համար:

Արվե՞լ է Ձեզ նման առաջարկ,- «Հրապարակը» հարցրեց Նաիրա Նահապետյանին: «Իհարկե, ոչ, ոչ մի առաջարկ»: Իսկ եթե արվի, կհամաձայնե՞ք: «Երբ առաջարկվի, իրար հետ կմտածենք, հիմա չգիտեմ»: Իսկ ո՞ւմ եք տեսնում առաջին տեղակալի պաշտոնում: «Կդժվարանամ ասել, նման հարցեր մեզ մոտ չեն քննարկվել»:

Ի դեպ, «Հրապարակի» տեղեկություններով, ճիշտ է՝ Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց Դավիթ Օհանյանին «նշանակել» առաջին տեղակալ, սակայն «շարքային» փոխքաղաքապետերի թվում նա կարող է լինել: Նորընտիր քաղաքապետը կարող է ունենալ մինչեւ 6 ոլորտային տեղակալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter