HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց են պատրաստել գերեզմանատանը

Նախօրեին՝ ժամը 14:00-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատանը  ոմն Հակոբիկ թմրամիջոց է պատրաստում:

Ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները գերեզմանատան տարածքում հայտնաբերել  են 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ին և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ին, իսկ տեղանքի զննությամբ հայտնաբերվել է պլաստմասե շիշ` գորշ գույնի նստվածքով, «Պենտալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, սոդայի փոշեզանգված, չօգտագործված ներարկիչ և յոդի ապակյա տարաներ:

«Հակոբ Չ.-ն հայտարարել է, որ պատրաստել է թմրամիջոց և մինչ ոստիկանների ժամանելն այն ներարկման միջոցով օգտագործել է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Աշոտ Ս.-ն և Հակոբ Չ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter