HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղումները կշարունակվեն

Մայիսի 18-22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի: 

Երևանում վաղը երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ:

Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter