HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու ևս մեկ պատճառ. Ծառուկյանը հրաժարվել էր ֆինանսավորել

Երկար ժամանակ մերձհհշական միջավայրում քննարկվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, որ, բացի տարիքից, կա չառաջադրվելու ևս մեկ պատճառ, որի մասին ասել էր՝ «չեմ խոսի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառը եղել է ֆինանսական: Եղել են նախնական բանակցություններ, պայմանավորվածություններ, մասնավորապես որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նախընտրական կամպանիան կֆինանսավորի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս հետագայում հրաժարվել է:

Թե ինչու, «Հրապարակի» աղբյուրները չասացին, սակայն կարծիք հայտնեցին, որ նախորդ օրվա՝ ընդդիմադիր չլինելու իր հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ջարդեց Տեր-Պետրոսյանի ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter