HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». հրաժարվե՞լ ենք

ՀՀ կառավարության 2013-2017թթ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին: Խնդիրն այն է, որ վերջին 4-5 տարիների կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին:

«Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները»,- մասնավորապես նշված էր նույն այս կառավարության անցած տարի ներկարացրած ծրագրում:

Սա հետաքրքիր է նաև այն տեսանկյունից, որ 2008թ. հոկտեմբերի 2-ին ժողովրդին և ԱԺ-ին ուղղված ուղերձում Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարեց. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»: Սրանից անցել էն 4.5 տարի, իսկ նոր ատոմակայանի կառուցումը այդպես էլ չի սկսվում:

Կառավարության ներկայացրած ծրագրում նոր ատոմակայանի մասին հիշատակման բացակայությունը կարող է նշանակել, որ Հայաստանը արդեն հրաժարվել է այդ գաղափարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter