Կարկուտն ու հեղեղը նոր վնասներ են հասցրել Արագածոտնի գյուղերում
Մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 700 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:
Լուսակն գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:
Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղաջրերը վնասել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները և այգիները:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։ Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեղեղաջրերը լցվել են 3 տների նկուղ և հեղեղել մոտ 15 հա հողատարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել