Անձրևաջրերը՝ դասասենյակում. Մեծամորի թիվ 2 դպրոցի տանիքն անմխիթար վիճակում է
Մայիսի 17-ին Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցից տեղեկություն է ստացվել, որ վնասվել է դպրոցի տանիքը և անձրևաջրերը լցվում են դասասենյակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դպրոցի շենքի տանիքը գտնվում է անմխիթար վիճակում և ունի վերանորոգման կարիք:
«Դեպքի մասին տեղյակ են պահվել Կրթության և գիտության նախարարության, Տարածքային կառավարման նախարարության ՃԿԿ պատասխանատուները, փոխմարզպետը և Մեծամորի քաղաքապետը»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել