Փլուզման վտանգ՝ երկաթգծի Սպիտակ-Նալբանդ հատվածի թունելում
Մայիսի 17-ին «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Վանաձորի գծային ուղեմասից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Սպիտակ-Նալբանդ հատվածում առկա է թունելի փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։
Տեղում պարզվել է, որ Սպիտակ-Նալբանդ հատվածում՝ երկաթգծի 2676 կմ-ի 10-րդ պիկետում, տեղումների հետևանքով քայքայված ժայռաբեկորների փլուզման պատճառով, թունելի ներսի պատերի մեջ առաջացել են ճեղքվածքներ:
«Անհրաժեշտ է կատարել վերանորոգման և ամրացման աշխատանքներ, ինչը հնարավոր է իրականացնել քարաթափման աշխատանքներից հետո»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել