Մեկ շաբաթում Ադրբեջանը հրադադարը խախտել է 200 անգամ
Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արրդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել