HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկ» կինոստուդիայի ֆիլմերը՝ միջազգային կինոփառատոներում և կինոշուկաներում

2013 թ. ընթացքում «Մասնակցություն կինոշուկաներին և կինոփառատոներին» ծրագրի շրջանակներում «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Ինձ աշուղ են ասում», «Սամվել պապը», «Կանանց մոլորակ», «Միասին աշխարհում», «Իմ սահմանը» ֆիլմերը կներկայացվեն Մոսկվայի «ԱրտԴոկ», Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն», Նովոսիբիրսկի «Հանդիպումներ Սիբիրում», Եկատերինբուրգի «Մարդն ու պատերազմը» (Ռուսաստան), Վիսբադենի «Գո Իսթ» (Գերմանիա), Քաթարի «Ալ Ջազիրա», Իտալիայի «Իմպերիա Իտալի», ինչպես նաև Խորվաթիայի Զագրեբ, Ավստրիայի Էբենզե, Չինաստանի Գուանչժոու քաղաքներում անցկացվող վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոներին:

2013 թ. «Հայկ» կինոստուդիայի արտադրության «Սամվել պապը», «Մենք կանք» և «Միասին աշխարհում» ֆիլմերը կներկայացվեն նաև Կաննի կինոշուկայում, իսկ «Կարոտ» ֆիլմը ներառված է Կաննի «Դոկ Քորներ» ծրագրի ֆիլմադարանում: Դա հնարավորություն է տալիս գրավել ֆիլմերի վաճառքով զբաղվող տարբեր կազմակերպությունների ուշադրությունը:

Նույն ծրագրի շրջանակում «Հայկ» կինոստուդիան ստացել է աշխարհի հեղինակավոր կինոփառատոների ներկայացուցիչների հետ համաշխարհային վավերագրական կինոյին նվիրված կլոր սեղանների մասնակցելու հրավերներ:

Ներկայում բանակցություններ են ընթանում իտալական դիստրիբյուտորական ընկերությունների հետ՝ «Հայկ» կինոստուդիայի 2012-2013 թթ. արտադրության ծրագրում ընդգրկված «Հայ գրատպության 500-ամյակ» կինոնախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter