«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչն է. «Դորիանսը» զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը
Շվեդիայի Մալմո քաղաքու կայացած «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Իսկ մրցույթի հաղթող դարձավ Դանիայի ներկայացուցիչ Էմիլի Դե Ֆորեստն՝ իր «Only Teardrops» երգով:
Առաջին եռյակում, Դանիայից հետո, հաջորդաբար հայտնվեցին Ադրբեջանը և Ուկրաինան:
Հայաստանին առավելագույն միավոր տվողը հարևան Վրաստանն էր՝ 10 միավոր, Բուլղարիան տվեց 8 միավոր, Ֆրանսիան՝ 7, Ուկրաինան՝ 6, Հունգարիան՝ 3, Ռուսաստանը և Բելառուսը՝ 2-ական միավոր, Մոլդովան, Սան Մարինոն և Մալթան՝ 1-ական միավոր:
Հայաստանն իր առավելագույն 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը՝ Վրաստանին, 8 միավորը՝ Հունաստանին, 7 միավորը՝ Ռուսաստնին:
Արդյունքների 50 տոկոսը ապահովում էր հանդիսատեսը՝ sms քվեարկությամբ և հեռախոսազանգերով, մնացյալ 50 տոկոսը ձևավորվում էր ժյուրիի կարծիքի հիման վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ներկայանում էր ռոք ոճում՝ «Դորիանսի» «Lonely Planet» երգով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել