Ձերբակալվել է քաղաքագետ Արկադի Վարդանյանը
Ազգային Անվտանգության ծառայությունը հայտնում է, որ մայիսի 18-ին Երևանում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը: Նրանք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկատվության` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել են Ռոբերտ Ավետյանին թունավորել` նրա գույքին տիրանալու համար:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել