Պարզաբանում. Բաբայանն արվեստի բացառիկ գործեր հանելու փորձ չի արել
Երեկ երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի նախկին պետ Կարեն Բաբայանը (մականունը՝ Շերիֆ) փորձել է Հայաստանից տանել արվեստի բացառիկ գործեր: Այս առնչությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
«ԱՄՕ» տարածված հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85 հազար դրամով (վճարման կտրոնն առկա է):
Անհարկի շահարկումներից խուսափելու համար Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել