HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Միհրան Պողոսյանի «մրցակցային» առաջխաղացումը կասեցվել է

Բոլորն սպասում էին, որ հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում պետք է լսվի տարիքն անց որոշ մարզպետների աշխատանքից ազատման հարցը, սակայն որևէ կադրային հարց ԳՄ-ում չի քննարկվել:

Ըստ «Հրապարակի» աղբյուրների՝ այդ հարցը, ըստ ամենայնի, ԳՄ-ն կքննարկի իր առաջիկա նիստում, որովհետև մարզպետների փոփոխությունն այս պահին միակ կադրային տեղաշարժն է լինելու իշխանական «շարքերում», մնացյալ փոփոխությունների համար պատրաստ կանգնած պաշտոնյաները պետք է սպասեն մինչև աշուն:

Նրանց թվում՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, որ մինչև մայիսյան եռատոնը լրջորեն պատրաստվում էր տեղափոխության, և, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չէր բացառվում, որ զբաղեցնի մաքսայինի պետի պաշտոնը: Սակայն Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը՝ կապված ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, որով հերքում են նրա՝ տնտեսական գործունեություն ծավալելու փաստը, կասեցրել է Քեթրինի Միհրանի «մրցակցային» առաջխաղացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter