Երեւանում ապրում են մարդիկ, ովքեր շարունակում են զբաղվել իրենց սիրելի գործով, վայելել քաղաքի արեւն ու ջերմությունը: Վարդան Արծաթյանը դեռեւս 50 տարի առաջ Բաքվից Երեւան է բերել աղավնիների իր առաջին երամը: Չնայած կնոջ եւ ընտանիքի անդամների նախատինքներին՝ նա օրվա մեծ մասն անց է կացրել քաղաքի կենտրոնում գտնվող աղավնիների տնակում: Այժմ Վարդան պապն իր կյանքի միակ ու կայուն ձեռքբերումը մեծահոգաբար փոխանցել է Մուրադ Մուրադյանին՝ հույս ունենալով, որ իր աղավնիները կշարունակեն նոր սերունդներ տալ եւ ճախրել քաղաքի աղմկոտ կենտրոնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել