Գայլերի հարձակում Ստեփանավանում
Մայիսի 21-ին տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 62 տան բնակչուհի Կ. Ջանախյանին պատկանող 3 գլուխ ոչխար: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ էլ մարզի Արմակից գյուղից էր տեղեկություն ստացվել, որ գյուղի բնակիչ Մ.Ալավերդյանին պատկանող անասնագոմի մոտակայքում գտել են 25 հոշոտված ոչխար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել