HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք խաղողի այգիների տարածքը»

Ազգային ժողովում շարունակվում են կառավարության ծրագրի քննարկումները: Հատկապես ընդդիմադիր պատգամավորները ամբիոնից քննադատում են ծրագիրը՝ նշելով, որ այն իրականության հետ որևէ աղերս չունի:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ ամբիոնից նշեց, որ շատ էական փուլում ենք ապրում. վերջապես ինչպե՞ս առաջ գնալ: Հրանտ Բագրատյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ կառավարության նախորդ 5 տարվա գործունեությանը, սակայն ցուցանիշներն իրոք անբավարար են. 225 հազար մարդ հեռացել է Հայաստանից, մոտավորապես 5 տարում ապահովվել է 6 տոկոս աճ, իսկ համաշխարհային աճը միջինում եղել է 13 տոկոս:

«Մենք գործնականում չունենք բյուջեի աճ: Թվում է, թե 6-7 հարյուր միլիարդը դարձել է 1 տրիլիոն, բայց երբ դա մաքրում ենք հարկային վարչարարությունից, հանում ենք ինֆլյացիայից, տեսնում ենք, որ բյուջեն չի աճում»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով կառավարության ծրագրին և նշելով կոնկրետ կետեր, օրինակ, արդյունավետ դատական համակարգ և այլն՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ներկայացվածը կառավարության ծրագիր չէ, և դրանք ծրագրային թեզեր չեն:

Ըստ պատգամավորի՝ ծրագրային է այն, որ կառավարությունը պետք է ասեր, թե ինչպես է գեներացնում ներդրումները, և ցույց տար, թե այդ խնայողություններն ինչպես է տրանսֆորմացնում իրական ներդրումներին:

«Ծրագրի նպատակը դա չէ, որ պետք է, ասեք` զբոսաշրջությունը զարգացնենք և լավ հյուրանոցներ ունենանք: Պետության խնդիրը չէ, պետությունը հյուրանոց չի կառուցելու: Ես, օրինակ, կասեի, որ 2013-ին լուծում եմ 3 հարց: Առաջինը՝ կարգի եմ բերում հանքարդյունաբերությունը, «օֆշոր-մոֆշոր» կարգի եմ բերում: Երկրորդը՝ կարգի եմ բերում ավիացիան: Չի լինի թռիչք Եվրոպայում Հայաստան 350 դոլարից ավել տոմսով. դա հնարավոր է, 150-200 դոլարն էլ է հնարավոր: Ես 5 րոպեում կլիբերալիզացնեմ ավիացիայի շուկան, այդ մասնագետներին էլ բերում եք, 100 հազար դոլար եք տալիս: Երրորդը՝ մենք հետ ենք տալիս փողը տրանսֆերին, ով այստեղ առևտուր արեց օդանավակայանում, տալիս ենք փողը: Լուծեք այս հարցը, սա նշանակում է պլյուս 5 միլիարդ դոլար Հայաստանի ՀՆԱ-ին, բան մի արեք, նստեք միայն սա լուծեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա ԱԺ-ում նստած կառավարության անդամների և վարչապետի ուշադրությունը հրավիրեց վիճակագրական թվերի վրա: Նրա խոսքով՝ Հայաստանում չի արտադրվում 241 հազար տոննա խաղող, անհնար է արտադրել նաև 812 հազար տոննա բանջարեղեն, երբ խորհրդային տարիներին արտադրվել է 200 հազար տոննա, ու այդ ժամանակ ավելի լավ է զարգացած եղել գյուղատնտեսությունը:

«Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք խաղողի այգիների տարածքը, տեսեք՝ դուք 17 հազար հեկտար ունեք: Այդ թվերն ուռճացված են, մեզ ճիշտ վիճակագրություն է պետք: Կարգի բերեք այս թվերը, իմացեք ճիշտ թվերը»,- նշեց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ (1)

Hay
Indeed no connection to reality.It is almost not possible to enjoy a sunny day in downtown Yerevan , drinking a gals of beer without NOT being disturbed by beggars again and again(almost within a half hour 9- 10 beggars asked me and other tourists for money- Two tourist from japan were relay annoyed ....!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter