Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 22-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին, հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, մայիսի 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում մայիսի 22-ին՝ գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 23-24-ին՝ առավելապես առանց տեղումների եղանակ, մայիսի 25-26-ին սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել