HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է բնապահպանական փորձաքննության ներկայացված մոտ 20 հայտ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր քննարկվել են մի շարք կազմակերպությունների ներկայացրած, նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի փաստաթղթերի բնապահպանական փորձաքննությանը վերաբերող հարցեր: Ա. Հարությունյանին ներկայացվել է շուրջ երկու տասնյակ գործունեություն:

Քննարկման արդյունքում որոշվել է, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրի փակման ծրագրի, Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի պարզեցված գլխավոր հատակագիծի, Սյունիքի մարզի Շաքիի բազալտի հանքավայրի 4-րդ տեղամասի փակման նախագծային փաստաթղթերը ուղարկել լրամշակման:

Որոշվել է «ԷյԹիԷմԷս Սոլյուշընս» ՍՊԸ-ի ներկայացրած երկշղթա 110 Կվ օդային գծի «Մատուռ»-ի կառուցման, Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի ներկայացրած Վեդի քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակի, «Արսնելա» ՍՊԸ-ի ներկայացրած, Արարատի մարզի Այգեպատ համայնքում ԱԳԼՃԿ կայանի նախագծային փաստաթղթերին տալ դրական եզրակացություն: Այս մասին հայտնում է ԲՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter