HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Պողոսյանը պահանջում է, որ գազի գնի բարձրացումը չլինի անհամաչափ

Հայաստանի սպառողերի ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը գազի գնի բարձրացման վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսօր հղել է նամակ, որը ներկայացվում է ստորև.

«Հարգելի պրն Անդրեասյան,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին:

Կոմունալ ծառայությունների որակը և սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգված ենք գազի սակագնի ձևավորմամբ՝ այն համարելով խիստ անարդարացի:

ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն՝ թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները:

Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհամաչափ են և առաջացնում են չհիմնավորված շահույթ՝ ի հաշիվ սպառողների իրավունքի և շահերի:

Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը և համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որ սակագնի վերանայումը, լինելով անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից:

Հարգանոք՝
Ա. Պողոսյան
21.05.13 թ.»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter