HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզը՝ աղետի գոտի. Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը կտա տուժած գյուղացիներին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), ով մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արմավիրի մարզից, Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ և նշեց, որ մարզում մայիսի 12-ին տեղացած կարկուտն աղետի գոտու է վերածել մարզը: Պատգամավորն ասաց, որ մի քանի անգամ հանդիպել է տուժած գյուղացիներին:

Գյուղացիները պահանջել են, որ սառեցնեն իրենց հողի ու ջրի վարձերը, բանկերում ունեցած վարկերի տոկոսները, ինչպես նաև տրամադրեն անտոկոս վարկեր:

«Որպես գյուղատնտեսությանը մոտ կանգնած մարդ՝ ասեմ, որ այդ վնասը չի վերականգնվի եկող 2-3 տարիների ընթացքում: Պարզ լինելու համար ասեմ, որ այդ տարածքներում կորել է մոտ 20 հազար տոննա խաղող: 2-3 տարվա մեծ ծախսերի արդյունքում նոր կանցնեն լիարժեք բերքի»,- նշեց Ալեքսանդր Պետրոսյանը:

Պատգամավորը նամակով պատրաստվում է դիմել կրթության և գիտության, ինչպես նաև առողջապահության նախարարներին, որպեսզի կարկտահարությունից տուժած տարածքների ուսանողների ուսման վարձերը զեղջվեն, իսկ հիվանդները ստանան անվճար բուժօգնություն:

«Դա աղետի գոտի է, իսկ աղետի գոտին միայն իշխանության և հանրապետության նախագահի խնդիրը չէ, մեր բոլորի խնդիրն է: Ես առաջարկում եմ բացել հաշվեհամար: Մենք կդիմենք բոլոր ֆինանսական կառույցներին, ձեռներեցներին, քաղաքացիներին: Վերջիվերջո տուժել է մեր ժողովուրդը, մարդիկ կորցրել են ամեն ինչ: Գյուղ կա, որտեղ 1 կգ բերք չի մնացել»,- ավելացրեց պատգամավորը:

Նա առաջարկեց ԱԺ-ում ստեղծել հանձնաժողով և հավաքված գումարը բաժանել տուժած բնակիչներին:

«Այն հողը, որ երկար ժամանակ կերակրել է ոչ միայն գյուղացուն, այլև մեր բոլոր ազգաբնակչությանը, կարծում եմ, բարոյական է, որ այսօր բոլորս օգնենք այդ մարդկանց»,- ավելացրեց Ալեքսանդր Պետրոսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ միանում է պատգամավորի նախաձեռնությանը և հաշվեհամարը բացվելու դեպքում իր մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի այդ հաշվեհամարին: ԱԺ նախագահը կոչ արեց պատգամավորներին «գոնե այս վիճակում սատար կանգնել գյուղացիներին»:

Մեկնաբանություններ (2)

Nahapet
Որ մեկ տարվա աշխատավարձն էլ նվիրաբերես, հաստատ ընտանիքդ սոված չի մնա
liana
talanelu poxaren petakan byujeic gumar hatkacreq ev ogneq gyuxacinerin...isk inchi hamar e artakarg iravichakneri sut naxararutyun@? kataryal absurd erkir...poxanak lini petakan cragir nman iravichakneri hamar vorpeszi mardkanc karoxanan ognel, azgayin joxovi vay naxagahn ir ashxatavardzn e poxancum...paron abrahamyan poxanceq ev veradarcreq joxovrdic goxacvac ev talanvats [email protected] carayeq orinak dzer myus kusakicnerin

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter