HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արսենյանն ընդդիմացել է Ծառուկյանի՝ ընդդիմություն չլինելու մտքին

Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում: Բանն այն է, որ երկուշաբթի խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել,, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. «Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք»: ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Մենք ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք՝ այլընտրանք», կոշտ ընդդիմություն չենք լինելու»:

Ընդդիմադիր չլինելու այդ մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը՝ ասելով՝ ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել: Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է՝ անցանք առաջ: Սակայն քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց՝ հիմնականում դեմ կամ ձեռնպահ է քվեարկում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter