HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի սուբսիդավորման հարցը դեռևս քննարկվում է. Արմեն Մովսիսյան

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր լրագրողների հետ կարճ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մինչև ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտը Հայաստան գազը կառաքվի 180 դոլարով: Լրագրողների այն դիտարկմանը, որ ՊԵԿ-ը 240 դոլար է նշում, նախարար Մովսիսյանը պատասխանեց. «Մենք պայմանավորվածություն ունեինք ռուսական կողմի հետ, որ մինչև բանակցությունների ավարտը գազը Հայաստանում իրացվելու է 180 դոլարին համարժեք: Այդպես էլ շարունակվում է մինչև բանակցությունների վերջնական ավարտը, մինչև այդ ամենը կամփոփվի, գազի գինը մեզ համար կլինի 180 դոլար»:

«Ինչու՞ Հայաստանը այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ չի ստեղծել, որ այժմ ռուսական կողմից կախման մեջ է հայտնվել»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Իսկ տարածաշրջանում այլ տեղից կա՞ նման հնարավորություն»,- հարցին հարցով պատասխանեց նախարար Մովսիսյանը: Լրագրողների դիտարկմանը, թե Իրանը կարող էր այլընտրանք լինել, Արմեն Մովսիսյանն ասաց, որ Իրանի առաջարկած գինն ավելի բարձր է, քան Ռուսաստանի առաջարկածը, հետևաբար դա այլընտրանքային տարբերակ չի դիտարկվում:

Թե ինչո՞ւ է Վրաստանում ռուսական գազն ավելի էժան, ըստ նախարարի, որովհետև Վրաստանով անցնում է Ադրբեջանից դեպի Թուրքիա անցնող գազատարը, որի համար նրանք որպես տրանզիտ բավականին մեծ գումարներ են գանձում և էժան գազ են վաճառում:

Թե որտեղի՞ց է սուբսիդավորվելու գազի գնի բարձրացումը, դեռևս հայտնի չէ: Արմեն Մովսիսյանը նշեց, որ սուբսիդավորման հարցը քննարկվում է. «Բանակցությունները դեռևս շարունակվում են և՛ ռուսական կողմի հետ, և՛ մեր կառավարությունում են համապատասխան քննարկումներ գնում: Այս ամենն ամփոփելուց հետո նոր կասենք, թե ինչ ձևով են այդ խնդիրները լուծվելու»:

Մեկնաբանություններ (2)

nune
Պարոն Մովսիսյան Ձեզ լսելուց թվում է մենք սարսափելի անելանելի վիճակի մեջ ենք, այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ չունենք, Իրանը գազը ավելի թանկ է վաճառում, Վրաստանն էլ տրանզիտների հաշվին գազը էժան է գնում: Հարց 1. Եթե Իրանը մեզ ավելի թանկ է վաճառելու, այդ դեպքում ոնց են ռուսները առնում այդ գազը ու նորից ծախում մեզ վրա Հարց 2. Ոնց է լինում որ 21-րդ դարում մենք արևից, քամուց և այլն... էներգիա չենք կարողանում ստանալ Հարց 3. Վրաստանը մի բան գտավ իրա երկրում որպեսզի ստիպի ռուսին գազն էժանացնել, մենք մեր ամբողջ Հայաստանն ենք նվիրել ռուսին, տենց բան չկա որով մենք էլ ստիպենք մեզ հետ հաշվի նստեն, թե մենք միշտ ստրուկի կարգավիճակով պետք է ապրենք: Եթե չեք կարողանում ելքեր գտնեք, ապա ինչի համար եք եկել իշխանություն դուք բոլորդ, ազատեք ձեր տեղերը, թող ուրիշները ավելի խելացիները զբաղվեն այդ հարցերով:
Մի հարց եւս
Անկեղծ ասած, մենք ռուսից նեղանալու իրավունք չունենք, ունեցած-չունեցածը ջրի գնով հանձնեցիք իրենց (որպես օրինակ՝ ինչքանով վաճառեցիք սեւան-հրազդան կասկադը?) հիմա էլ նալին-մեխին եք խփում, թե եվրոմիություն պիտի մտնենք: Խելքի կտոր ունեցողն այդպես չպիտի վարվեր, իմ կարծիքով: Սահման, զենք, բանակ, կապ, էներգետիկա կախել եք մեկից, իսկ մյուսի հետ (առաջինի մրցակցի!) սիլի-բիլի եք անում: Միթե դժվար էր հասկանալ որ օրը գալու էր, մի օր պատառոտելու էին?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter