«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է Արցախի հարցում
Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդի» դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6 կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս-քվեն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ժողովուրդը» ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մասին եւ ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաեւ Արցախ: «Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որեւէ մեկնաբանություն չեմ տալիս»,- «Ժողովուրդ»-ին փոխանցել է Արցախի նախագահի խոսնակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել