HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը թափվել էր ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մասնագետների գնահատմամբ` ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter