HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվում են ահաբեկիչների կողմից սահմանի հատման կանխման ուղիները

ԵԱՀԿ աջակցությամբ «Մարիոթ» հյուրանոցում այսօր սեմինար է անցկացվում, որի հիմնական թեման է՝ ինչպես ահաբեկիչների և հանցագործների համար դժվարացնել սահմանի հատումը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ՔԱՄԿ/ Հանրային բանալիների տեղեկատուի /ՀԲՏ/ վրա:

«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերը կարևոր քայլ են ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարացնելու ուղղությամբ»,- նշեց Փոլ Պիկարդը՝ ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: «Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:

Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա, որը մշակվել է ԵԱՀԿ-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից 2009թ.: Ծրագիրն ընգրկում է Հայաստանում էլեկտրոնային անձնագրերի և ինքնությունը հաստատող  էլեկտրոնային քարտերի ներդրման կարգը:

Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ-ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ  ոստիկանության հետ համատեղ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter