HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»

«Ինչ ասես չլսեցինք այս 2 օրը. իշխանության ծրագիրը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարքներ օգտագործվեցին, որ ես ցնցված եմ»,- կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Պատգամավորն ասաց, որ եթե տարիներ առաջ կառավարությունը բյուջե կամ ծրագիր ներկայացնելուց առաջ ասում էր` «տղերք, մենք լավն ենք», հետո առաջընթաց եղավ եւ ասացին` «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք», հիմա էլ ասում են` «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք»:

Վահան Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ խաբել, քանի որ «գտնվում ենք լինելիության սահմանի վրա»:

«Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա կողքին նստած Հրայր Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունը դնեք ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլեւ կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղերք, դուք մեր ժողովրդի մեջ չեք կարող մեկ ձայն հավաքել: Ստեղծել եք մի սիստեմ, որտեղ անընդհատ վերարտադրվում եք եւ մեզ ասում եք, որ մենք հաղթել ենք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորը վստահ էր, որ կառավարության անդամները տեսնում են բոլոր դժվարությունները, պարզապես անկեղծ չեն:

Վահան Հովհաննիսյանը փորձում էր օգտվել իր գրառումներից, սակայն ասաց, որ խայտառակ բաներ է գրել, երեւի դրանք չասի: «Հը, ասե՞մ Գրիգորիչ»,- դիմելով Գալուստ Սահակյանին՝ ասաց Վահան Հովհաննիսյանը:

«Ավարտեցի՞ք, պարոն Հովհաննիսյան»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:

«Չէ, չէ, ինչի՞ ավարտեցի, մտահոգվեցիք, հա՞»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:

Այդ ընթացքում Գալուստ Սահակյանն ինչ-որ հարցեր էր լուծում եւ ջերմ զրույցի էր բռնվել պատգամավորների հետ, Վահան Հովհաննիսյանը նրան նկատողություն արեց. «Գրիգորիչ, դուք խանգարում եք նիստի հեզասահ ընթացքին»:

Մեկնաբանություններ (9)

hasmik
bravo Vahan Hovhannisjan...
Gevorg
100% like
ՍՈՆԱ
ԱՍՈՒՄ ԵՄ ՉԷ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԻՐ ԲԱՐՁՐՈՒՆՔԻՑ ՉԻ ԻՋՆՈՒՄ
Նարեկ
որ չիջներ տասը տարի Քոչարյանի պոչը չէին բռնի ու երկիրը քանդի, թող լոլո չպատմեն, ավելի լավ է, իրենց ղեկավարած ժամանակահատվածից խոսեն ու ամաչեն
xajag
NAREKIN/ duxa enchi ches asum kocharyan er eranc boch@ prnac, barza ench el anen xoselu u knatadelu es mi kich laynaxoh exer. hachox
Ando
bravo après laver
Նարեկ
Խաժագին` ուրեմն ավելի վատ, իրենք էլ հենց քանդել են, եթե քո տրամաբանությամբ դատենք: Որ Դուք այստեղ լինեիք և ապրեիք այդ ժամանակահատվածում մի լայնախոհության մասին չէիր խոսի` կամ սոված կմնաիր կամ էլ կամ էլ կարթագաղթեիր: Հ.Գ. մեկ էլ դժվաչ թե իմ ընկերներից մեկին սպանեին, ես էլ գնաի սպանողի հետ ընկերություն անեի` լայնախոհ:
Դիտարկում
Դաշնակները ծեծել գիտեն, եթե կամենան: Գալուստն էլ երեւում է բան գիտի, թե ինչու չեն կամենում: Խոսակցությունից էդ է երեւում
liana
dashnakner karoxa es ishxanutyan mas chein kazmum tariner sharunak? hima el sut ynddimutyun en xaxum...paron hovhannisyan moracel eq vor koalicia eiq kazmel es hancagorcneri het?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter