HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է

Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատերի համար կարող է դասական օրինակ լինել, թե ինչպես կարելի է մեկ տարում միանգամից հարստանալ եւ դառնալ միլիարդատեր:

Ուսումնասիրելով Սուրիկ Խաչատրյանի վերջին 5 տարիների հայտարարագրերը` պարզվեց, որ 2008-2011թթ. մարզպետի միակ եկամուտը եղել է աշխատավարձը` մոտ 3 մլն դրամ, սակայն 2012թ. նա անհայտ ճանապարհով միանգամից հարստացել է:

2012թ. Սուրիկ Խաչատրյանը հայտարարագրել է 7 միլիարդ 2 միլիոն 102 հազար 861 դրամի եկամուտ, որից 2 միլիոն 102 հազար 861 դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 7 միլիարդը` բաժնեմասի օտարումից ստացված եկամուտը:

Մարզպետը կլորիկ գումար է աշխատել նաեւ բաժնեմաս ձեռք բերելով ու օտարելով: Այսպես, նա 2012թ. սկզբին 4 միլիարդ դրամով ձեռք է բերել բաժնետոմս եւ նույն տարվա վերջում վաճառել է 7 միլիարդ դրամով` արանքում աշխատելով 3 միլիարդ դրամ:

Հարց է, թե 2011թ. ընդամենը 2 միլիոն 359 հազար 603 դրամ եկամուտ ունեցող մարզպետին որտեղի՞ց միանգամից 4 միլիարդ դրամ, որ կարողացել է բաժնետոմս գնել, հետո վերավաճառել եւ իր համար ապահովել գրեթե կրկնակի եկամուտ:

Սուրիկ Խաչատրյանի մեկ տարվա «խոշոր շահումը» այսքանով չի ավարտվում:  2011թ. իր հաշվեհամարին 0 դրամ ունեցող մարզպետը 2012թ. հայտարարագրել է 2 միլիարդ 500 միլիոն դրամ եւ 1 միլիոն դոլար:

Սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահի 20.05.1997թ. «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով հստակ սահմանված է, որ «Մարզպետը չի կարող … զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական եւ ստեղծագործական աշխատանքից, եւ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Եթե մարզպետը ձեռնարկատիրությամբ  չի զբաղվում, ապա որտեղի՞ց նրան այդքան գումար: Միգուցե նրա եկամուտները գոյացել են գիտամանկավարժական գործունեությունից:

Արժույթ

2008թ.

2009թ.

2010թ.

2011թ.

                    2012թ

Եկամուտ

Դրամական միջոց

Դրամ

 

2.747.794

 

2.731.689

 

2.759.469

 

2.359.603

 

7.002.102.861

 

2.500.000.000

Դոլար

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

1.000.000

Եվրո

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (13)

ՀՀ Հանցապետության քաղաքացի
Ճիշտ մեխին խփող հոդված է: Այս պարզ թվերը հասարակ լուծում են պահանջում: Կամ տեղի է ունենում անհապաղ պաշտոնազրկում ու գործի հարուցում, կամ էլ օրինական - իրավական համակարգն ու ամբողջ պետա-գաղափարական սիստեմը վեր է ածվում փուչ դատարկաբանության, այստեղից բխող հետեւություններով:
Gegham
Դե արդեն Տարոնի փորձը կա,որը հստակ ասեց ,,Թող են մարդիկ մտածեն ովքեր թաքցնում են իրենց միլիոնները.Վերջում էլ Գալուստը կամփոփի ալաֆի փաստը ասելով...Ոչ ոք իրավունք չունի հարցնի Սուրիկ Խաչատրյանին որտեղից էդ գումարը ու հարցը կջրվի )))))))))))))))))))))
edic
A must see Video http://www.youtube.com/watch?v=SdK2tkcU1xE
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս «ոչ հանցագործ» մարզպետը Սյունիքի մարզը հասցրել է ԿՈՐԾԱՆՄԱՆ ,բայց դեռ պաշտոնին է,մեդալներ է ստանում ու անձնապես գերհարստանում: ՀՀԿ-ական «կռված տղերք» «նժդեհականները»- aka հանքատեր,պաշտոնատեր,միլիարդատեր,բաժնետեր,եկեղեցատեր,ընտրատարածքատեր,...տեր,...տեր: Նժդեհը որ այսօր վեր կենար, հաստատ սրանց առաջինը կ.........ր:................................................. Իսկ Սյունիքը այսօր,ցավալիորեն, վեր են ածել ՀԱՆՔԱՅԻՆ մի մեծ,մութ,անհատակ խոռոչի (գումարած մահացու պոչամբարները),որտեղ մի քանի օտար ու մի քանի ՀՀԿ-ական հանքային բարոններ (ինչպես սա) ԳԵՐհարստանում են,իսկ Սյունեցիների 2/3-ը ԱՆՀՈՒՅՍ աղքատ է,իսկ իր զավակները ֆեոդալական Ռուսաստանում( մի կտոր սև հացի համար) նոքարտություն են անում:......................................Իսկ Սյունիքում «փոքր և միջին բիզնեսների և տուրիզմի զարգացումը» ՀՀԿ-ական ԲԼԵՖ է` մարդկան արդար ցասումը մեղմացնելու համար: Միաժամանակ ԱՄԵՆ քյոլի տակ մի հատ (ՀՀԿ-ական) ՀԱՆՔ են փորում: Գումարած աստծո տված գետերի ջուրը գողացող (ՀՀԿ-ական) «հէկ»-երը և սուպեր-գիշատիչ «վարկերը»:..................................... ՀԳ. Սողոմոն Թեհլերյան:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ այս ամենի ԽՈՐՔԱՅԻՆ պատճառն այն է,որ Սյունիքի մարզում (և մնացած մարզերում) ՉԿԱ դեմոկրատական քաղաքական կառուցվածք (trias politica), այսինքն` իրար հսկող մարզային կառավարություն,մարզային օրենսդիր մարմին և դատական համակարգ (checks and balances): Վերևից մի մարզպետ են ՆՇԱՆԱԿՈՒՄ,որը սկսում է ամեն գնով հաճոյանալ այդ նույն վերևի ՄԻ ՔԱՆԻ մարդու, որ պաշտոնից չհանեն: Արդյունքում ունենում ենք սրա պես «մարզպետներ»: Ուստի,ՀՐԱՄԱՅԱԿԱՆ անհրաժեշտություն է,որ` ա) մարզպետը ԸՆՏՐՎԻ (ժողովրդի կողմից),բ) մարզի ԲՈԼՈՐ ներքին հարցերը կառավարի ԸՆՏՐՈՎԻ «Մարզային Ժողովը»,որը հարկ եղած դեպքում մարզպետին/մարզային կառավարությանը անվստահության քվե կարող է տալ (impeachment), գ) ավտոնոմ մարզային բյուջե: Մինչև այս փոփոխությունները չլինեն, սրա պես «մարզպետները» իրար հաջորդելու են:
nune
Ըհըըըըըը ժողովուրդ յան, ահա մեկ օլիգարխ, որը կարող է իր 7 միլիարդի կեսով գոնե սուբսիդավորի Սյունիքի մարզի սպառողների գազը, էլ ինչ մարզպետ, որ չօգնի չէ: Էս կարգի մնացած օլիգարխների
nune
Ամոթ է ամոթ, մարդ կա 240 դրամ չունի հաց առնելու համար, ես կամաչեի ունևոր լինելով հանդերձ ազատ քայլել սոված ու հիվանդ ծողովրդի կողքին էլ ուր մնաց ղեկավարեի
hovo
amenevin anhangstanalu kariq chka shat sutov nshvats gumarner@ kveradarnan irenc iskakan tererin. ayjm layn ashxatanqner en tarvum anorinakan dizats gumarner@ artasahmanum texavorelu hamar. irenq mezanic lav giten vor verj@ motenum e,sakayn da irenc chi prki,texi e uneualu anhapax ev liakatar hatucum.marzeri ,qaxaqneri bnakichner@ gerazanc giten irenc tzruknerin ev hamapatasxan verabermunqi karjanacnen.
Վ. Առաքելյան
Հարգելի` 9. hovo, նշված գումարների մի մասը ոչ մի կերպ չեն կարող վերադառնալ քանի որ դրանք անհետացան Կիպրոսի հանրահայտ բանկում: Աշխարհի ուժեղագույն մի քանի բանկիր աշխարհին պարտադրել են խաղի իրենց օրենքները, ըստ որի անցանկալի պետություններում պարտադրում են բուծել Ձեր ասած տզրուկներին, որոնց կուտակած միլիոնների արյունը վերջիվերջո իրենցն է դարնում:
vasil
Gigant e, gigant, ov karox e dem asel
ara
Yes apahov em aprum, bayz yerb mtazum em; tun ka vor yerexan sovaz e u mrsum e, yes tuns chem taqaznum u utel el chem karoxanum. Mi angam patahabar tesa te inch shqaxmbov e yertevekum mer yerkri naxagah@ u haskaza vor ayd shqaxumbn e vor lapum e sovaz mankan mi patar haz@.
KARO
Ոնց որ մեր պապերն էին ասում,,,ԳՅԱԴԵՆ ԱՂԱ ՉԻ ԴԱՌՆԱ...էնպես որ շատ դեպքերում փողն էլ կապ չունի
Գարիկ
Այս է մեր ժողովրդի արյունը ծծած ղեկավարները: Դե Սյունիքի մարզպետը վերջերս շատ է սկանդալների մեջ հայտնվում: Վերջերս Սյունիքի մարզի իմ ընկերներից մեկն ասաց, որ մարզպետը Լիոնում տուն է առել ու իր տղան էլ այնտեղ է սովորում: Թե ինչքանով է ճիշտ չգիտեմ, բայց, որ վարչապետը Իսպանիայում տուն ունի եւ ընտանիքն այնտեղ է գրանցված եւ երկքաղաքացու տեսքով նաեւ Հայաստանում են գրանցված, արդեն հավանական է դառնում: Դե ծախեցին, ծախծխեցին, օտար երկրներում տուն առան, որ էլ ծախելու բան չլինի, կեղեքված ազգի վրա էլ թուքը գա, թռնեն իրենց արտասահմանյան տներում ապրեն, թե ինչ խղճով, այդ է իրենք գիտեն: Հավանաբար ապրում են. սկզբունքով: Ինչ կարելի է ասել, եթե իրավական պետություն լինեինք, իշխան-իշխանիկենր պետությանը, ժողովրդին կծադայեին, այլ ոչ թե պետությանը եւ ժողովրդին իրենց ու իրենց գրպանին ծառայացնեինք: Դե արդեին ինչ ունենք, այն էլ ունենք, ի՞նչ կարող ենք անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter