HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». փակ քննարկում

Այսօր Ազգային ժողովի քառօրյայի ավարտից հետո խորհրդարանի նիստերի դահլիճում վարչապետի, էներգետիկայի նախարարի և ՀԾԿՀ նախագահի մասնակցությամբ տեղի կունենա գազի սակագնի փոփոխության հետ կապված քննարկում:

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով քննարկմանը մասնակից դարձնել ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Երեկ, սակայն, ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից թերթի թղթակցին հայտնել են, որ քննարկումը փակ է լինելու ԶԼՄ-ների և հասարակական թևի համար. «Սա աշխատանքային քննարկում է: Բաց հանրային քննարկման ժամանակ կհրավիրվեն նաև ԶԼՄ-ներն ու հանրային թևը»,- ասել է վարչության ղեկավար Գոհար Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter