HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». արանքում ուրիշներն են օգտվում

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից թերթի թղթակիցը փորձել է ճշտել` կարկուտից տուժած գյուղացիների փոխհատուցման ձևն ու չափն ի՞նչ սկզբունքներով են որոշվելու, և ապա` գյուղացուն հուզող վարկերի սառեցման խնդիրը վերջնական լուծում կունենա՞, թե՞ ոչ:

«Այս պահին աղետի չափերն են հաշվվում: Ինչ վերաբերում է վարկերին, ապա խոսք է գնում ոչ թե վարկերի սառեցման, այլ վարկային պայմանագրերի վերաձևակերպումների մասին, խնդիրը բանկային տիրույթում է, կարծում եմ` կողմերը կարող են Կենտրոնական բանկի հետ փոխադարձ համաձայնության գալ` որոշակի հետաձգման հետ կապված: Այդպիսի նախադեպ մենք ունեցել ենք. «Կամուրջ» վարկային կազմակերպությունը նույն Արմավիրի մարզում անցյալում մի քանի անգամ երկարաձգումների գնաց, որովհետև, եթե ժողովուրդն իրականում այդ եկամուտը չունի, որտեղի՞ց վճարի: Բայց էս դեպքում էլ կարծես մեկ այլ խնդիր առաջացավ, երբ վերաձևակերպումը կատարվեց, գերակշիռ մասով, այո, մարդիկ սկսեցին վճարել, ինչն էլ նշանակում էր` ճիշտ որոշում էր, սակայն որոշակի ալիք բարձրացավ մեկ այլ վարկատուների մասով, որոնք ասում էին` եթե նման վերաձևակերպումը հնարավոր է, ես էլ իմ խնդիրն ունեմ, իմն էլ վերաձևակերպէք, ինչո՞ւ իմ վարկը չեք հետաձգում»:

Աղետներից տուժած մարդի՞կ էին դրանք: «Չէ, չէ, հենց դա եմ ասում` ոչ աղետներից, այլ ընթացիկ վարկատուներ են, այնուհանդերձ, ես կարծում եմ` հարցը կլուծվի, և այդ ճանապարհով, և սուբսիդավորման` սերմացու կտրամադրվի, վառելիք, պարարտանյութ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter